Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չինաստանում արգելել են կանանց աշխատանքի ընդունելու ժամանակ հղիության թեստ պահանջել

Չինաստանում արգելել են կանանց աշխատանքի ընդունելու ժամանակ հղիության 
թեստ պահանջել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանություններն աշխատանքի շուկայում խտրականության դեմ պայքարի շրջանակում արգելել են գործատուներին աշխատանքի ընդունման ժամանակ կանանցից հարցնել ընտանեկան կարգավիճակի մասին ու պահանջել հղիության թեստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հայտարարության համաձայն՝ նոր որոշումը միտված է նպաստել կանանց համար աշխատանքային պայմանների բարելավմանը:

Ըստ ընդունված նորմերի՝  արգելքը խախտող գործատուները տուգանվելու են 10-50 հազար յուան (1.5-7.4 հազար ԱՄՆ դոլար) գումարի չափով: Ավելի լուրջ խախտումների պարագայում կազմակերպությունն անգամ կարող է զրկվել լիցենզիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]