Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիմոշենկոն նախազգուշացրել Է նախագահական ընտրություններում Զելենսկու հնարավոր հաղթանակի հետեւանքներից

Տիմոշենկոն նախազգուշացրել Է նախագահական ընտրություններում Զելենսկու հնարավոր հաղթանակի հետեւանքներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին հորդորել Է իրենց վրա փորձեր չանցկացնել եւ քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք գիտեն ինչ անել երկրի նախագահի պաշտոնում: Տիմոշենկոն այս կերպ Է պատասխանել փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների այն հարցին, որը վերաբերում Էր առաջիկա նախագահական ընտրություններում շոումեն Վլադիմիր Զելենսկու հնարավոր հաղթանակին:

«Ես այն բանի կողմնակիցն եմ, որ ուկրաինացիներն ունենան ընտրության մեծ ներկապնակ, այսօր քվեաթերթիկում կարելի Է գտնել բոլոր նրանց, ովքեր կարող են բավարարել ցանկացած պահանջ: Սակայն այժմ հարկավոր Է մտածել այն մասին, որ Ուկրաինան 2019 թվականին, անկախության քսանիններորդ տարում, հայտնվել Է ածելու սայրին. նախագահական ընտրություններից հետո երկիրը կամ առաջ կտանեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես դա անել, կամ հերթական անգամ Ուկրաինայի վրա փորձ կդրվի, եւ նա կշարունակվի գլորվել անդունդը»: Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռեկորդային թվով՝ 44 թեկնածուների Է գրանցել պետության ղեկավարի պաշտոնի համար: Վերջին հարցումների տվյալներով՝ Զելենսկին մնում Է թեկնածուների վարկանիշի առաջատարը. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 17,5 տոկոսը, իսկ նրանց շրջանում, ովքեր կողմնորոշվել են ընտրության հարցում՝ 19 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը դեռ մի քանի ամիս առաջ երրորդ-չորրորդ տեղից վեր չԷր բարձրանում, անսպասելիորեն գրեթե հավասարվել Է Տիմոշենկոյին: Նա 13,1 տոկոս եւ 16,8 տոկոս աջակցության ձայներ ունի, Իսկ Տիմոշենկոն՝ 11,5 տոկոս եւ 13,8 տոկոս՝ համապատասխանաբար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am