Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հսկայական զբոսանավերի բախումը նավահանգստում հայտնվել Է տեսանյութում

Հսկայական զբոսանավերի բախումը նավահանգստում հայտնվել Է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MSC Cruises ընկերության Orchestra եւ Poesia զբոսանավերը բախվել են Արգենտինայի Բուենոս-Այրեսի նավահանգստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Maritime Bulletin-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել, երբ 3200 ուղեւորատարողությամբ զբոսանավը դուրս Էր գալիս նավահանգստից, իսկ MSC Poesia-ն (3600 ուղեւորատարողությամբ) կանգնած Էր նավամատույցում: Մանյովր կատարող Orchestra-ն բախվել Է կառանված նավին եւ ոչ մեծ վնասվածքներ հասցրել դրան: Համապատասխան զննումից հետո Orchestra-ին թույլատրել են նավարկել, եւ հանրանավն ուղեւորվել Է Ուրուգվայի Մալդոնադո քաղաք, իսկ Poesia-ն մնացել Է Բուենոս-Այրեսի նավահանգստում: Երկու զբոսանավերի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am