Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու պետությունների խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, այս համատեքստում ընդգծել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակի:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերությունները գործընկեր պետություների հետ կառուցում է՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հանձնաժողովի օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցեր, կարեւորել առավել ակտիվ խորհրդարանական դիվանագիտության իրացումը՝ երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացման եւ համագործակցության խորացման միջոցով:

Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին վերաբերող հարցեր. հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել համաձայնագրի արագ վավերացման կապակցությամբ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ