Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է դարձել, թե ով է շահել Իռլանդիայի ամենամեծ խաղագումարը՝ 200 մլն դոլարը

Հայտնի է դարձել, թե ով է շահել Իռլանդիայի ամենամեծ խաղագումարը՝ 200 մլն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները սկզբում չԷին հայտարարում հաղթողի անունը եւ այն խանութի հասցեն, որտեղ գնվել Է շահող տոմսը: Բայց հաջողակը վերջապես եկավ իր փողերի հետեւից, եւ, ի զարմանս կազմակերպիչների, նրանք թվով վեցն Էին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mirror-ը:

Ընտանիքի անդամները, որոնց անունները չեն նշվում հասկանալի պատճառներով, կազմակերպիչներին պատմել են, որ արդեն վաղուց են տարված վիճակախաղերով: Թեեւ Իռլանդիայի Նոլ գյուղից եղբայրներն ու քույրերը արդեն վաղուց մեծացել են եւ յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի, բայց նրանք բոլոր հանգստյան օրերին պարտադիր հավաքվում են լոտո խաղալու: Եվ վերջապես նրանց բախտը բերեց եւ այն Էլ ինչպես…

Հաղթողներից մեկը խոստովանել Է, որ սկզբում չի հավատացել իր աչքերին: Ականջի ծայրով նա լսել Է վերջին երեք թվերը, եւ դրանք համընկել են: Այնուհետեւ նա հուզախռիվ Համացանցում ստուգել Է մնացած թվերն ու ցնցվել: Անսպասելիորեն դժվար եղավ մյուս եղբայրներին ու քույրերին համոզել, որ իրենք շահել են: Նրանք որոշել են տոմսն ապահովության համար դնել ներքնակի տակ, իսկ հետո այն հանձնել են Իռլանդիայի ազգային վիճակախաղին: 199 մլն դոլարի չափով այս շահումն ամենամեծն Է երկրի համար, եւ հաղթողները կկարողանան այն ստանալ մի քանի շաբաթվա ընթացքում:

«Մենք շատ ամուր ընտանիք ունենք: Մենք հաճախ ենք միասին արձակուրդ գնում եւ անցկացնում հանգստյան օրերը: Մենք չենք ուզում, որ այդ փողերը մեզ փոխեն»,- ասում են նրանք: Կազմակերպիչները նշել են այն խանութը, որը վաճառել Է երջանիկ տոմսը: Դրանից հետո աշխատակիցները կարողացել են, այլեւս չթաքնվելով, կազմակերպել հանդիսություն եւ ինչպես հարկն Է տոնել նման երջանիկ իրադարձությունը, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am