Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքում այս տարի կիրականացվեն մոտ 108 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ

Մարտունի քաղաքում այս տարի կիրականացվեն մոտ 108 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ճանապարհաշինական ոլորտում այս տարի կներդրվի մինչեւ 108 միլիոն դրամ, ինչի հաշվին կամբողջացվի ասֆալտապատումը Երեւանյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում: Տեղական միջոցներով եւ սուբվենցիոն ծրագրերի հաշվին կիրականացվեն նաեւ փողոցային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը՝ համայնքի ֆոնդային բյուջեում առկա 70-75 միլիոն դրամը նպատակաուղղվելու է սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, որտեղ գերակշռություն կունենա ճանապարհաշինությունը:

«Սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը կուղղենք մեր ֆոնդային բյուջեում առկա 70-75 միլիոն դրամը, իսկ ծրագրերի իրականացման նպատակով տրվող կառավարության հատկացումներն էլ կկազմեն մոտ 50-60 միլիոն դրամ: Նպատակադրվել ենք այս տարի ամբողջովին ասֆալտապատել Երեւանյան փողոցը, որը քաղաքի գլխավոր փողոցներից մեկն է ու հատվում է Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հետ: Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացնենք նաեւ Վարդան Մամիկոնյան փողոցում, որի մի մասը՝ 485 մետր, անավարտ է մնացել նախորդ տարի: Որոշակի միջոցներ կնախատեսենք գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման համար: Առաջնահերթ խնդիր ենք համարում նաեւ քաղաքի գործող 4 մանկապարտեզի հիմնանորոգումը: Այդ նպատակով այս տարի տեղական միջոցներից հատկացնելու ենք 20-25 միլիոն դրամ՝ փոխելու բոլոր մանկապարտեզների լուսամուտները եւ դռները: Բոլոր տեղերում ամբողջովին կտեղադրվեն եվրոպատուհաններ, իսկ ներսում՝ փայտյա ստանդարտ չափերի դռներ: Իսկ մոտակա 1-2 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք մանկապարտեզների ներքին ու արտաքին հարդարման, կահավորման, արդիականացման հետ կապված բոլոր աշխատանքները»,- ընդգծեց Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am