Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. 
Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար և ուրախ եմ, որ հանդիպում ենք Երևանում: Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, որ այդպես է և ավելի հաճախ հնարավորություն կունենանք հանդիպել, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր ծրագրերի մասին, թե ինչ եք ծրագրում անել Շառլ Ազնավուրի ժառանգությունը նաև Հայաստանում պահպանելու և Հայաստանը որպես ազնավուրյան կարևոր կենտրոններից մեկը դարձնելու նպատակով և իմաստով»:

Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և հավելել. «Շատ հաճելի է Ձեզ տեսնելը: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Փարիզ այցելելու համար: Դուք գիտեք, որ դա շատ կարևոր էր ու շատ հուզիչ անձամբ ինձ համար և իմ ողջ ընտանիքի: Ցանկանում եմ Ձեզ հայտնել մեր երախտագիտությունը:

Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ես անգամ քվեարկել եմ Հայաստանում: Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար:

Անգամ երբ ճանապարհորդում ենք կամ հեռու ենք, միշտ հետևում ենք Հայաստանից ստացվող լուրերին և շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ շատ դրական է, երբ մենք արտասահմանում տեսնում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք եք իրականացնում»:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Ազնավուրը վարչապետին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am