Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Ուելսի բնակիչը կիսով չափ նիհարել Է եւ ավելի քան 1 միլիոն դոլար Է ներդրել ավելորդ քաշի դեմ պայքարում


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի Լեքսեմ քաղաքի բնակիչը կես տարում կիսով չափ նիհարել Է եւ որոշել Է փող ներդնել այն ծառայության մեջ, որը մյուսներին օգնում Է ազատվել ավելորդ քաշից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail հրատարակությունը: 2016 թվականի հոկտեմբերին Բենջամին Ջեյ Սմիթը կշռում Էր 140 կիլոգրամ եւ դժվարությամբ Էր գլուխ հանում առօրյա գործերից:

«Ես այնքան գեր Էի, որ նույնիսկ չԷի կարողանում գուլպա հագնել կամ աստիճաններով բարձրանալ: Դա նվաստացուցիչ Էր: Ես ինձ դոնդողի նման Էի զգում,-խոստովանել Է 37-ամյա տղամարդը:-Ես կախվածություն ունեի ուտելիքից, ես պաշտում Էի յուղալի եւ կալորիական պիցցաները, քանիցս նորմայից եռակի շատ եմ կերել»: Սմիթը վերանայեց իր կենսակերպը, երբ նրա կինը՝ Քարան, հիվանդացավ եւ շտապ վիրահատության կարիք ուներ: Կնոջ հիվանդությունը Բենջամինի համար առիթ դարձավ մտածելու այն մասին, որ ինքը պետք Է առողջ լինի, որպեսզի հոգ տանի մերձավորների մասին: Այդ ժամանակ նա որոշեց, որ ուտելու Է միայն քաղց զգալու ժամանակ: Նա սկսում Է զբաղվել սպորտով, մանրակրկիտ ուսումնասիրել նուտրիցիոլոգիայի հարցերը եւ ճիշտ սնվել: Վեց ամիս անց տղամարդն ազատվում Է 63 կիլոգրամ ավելորդ քաշից: Սեփական հաջողությունը ոգեւորում Է Սմիթին օգնել ավելորդ քաշով մարդկանց՝ կարգի բերելու իրենց: 2017 թվականի հոկտեմբերին նա ավելի վաղ վաստակած 1,3 մլն դոլար Է ծախսել սպառվող կալորիաները հսկելու Fine Diet Plan հավելվածի մշակման վրա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ