Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ի Պետդեպը բոլոր երկրներին կոչ Է արել՝ աջակցել Աֆղանստանի հաշտության բանակցություններին

ԱՄՆ-ի Պետդեպը բոլոր երկրներին կոչ Է արել՝ աջակցել Աֆղանստանի հաշտության բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը բոլոր երկրներին կոչ Է անում ձեռնարկել դիվանագիտական ջանքեր, որոնք կօգնեն Աֆղանստանում հաշտության բանակցություններ անցկացնելուն: Փետրվարի 19-ին այս մասին հայտարարել Է Պետական դեպատամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադինոն՝ ելույթ ունենալով մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

«ԱՄՆ-ի քաղաքականությունն այն բոլոր քայլերին աջակցելն Է, որոնք հաշտության բանակցությունների կբերեն Աֆղանստանում, որտեղ կլինեն երկրի կառավարությունը, «Թալիբանը»: Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում աջակցել հաշտության այդ բանակցություններին»,- ասել Է նա:

«Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը հենց նոր Է մեկնել Քաբուլից, որտեղ նա հանդիպել Է նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Այս ամենը միջաֆղանական երկխոսության ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի բաղկացուցիչ մասն Է»,- նշել Է Փալադինոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am