Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ են մասնակցել հրեատեցության դեմ ցույցերին

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ են մասնակցել հրեատեցության դեմ ցույցերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ամբողջ Ֆրանսիայում կազմակերպված ցույցերին՝ բողոքելով երկրում հրեատեցության ալիքի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ցուցարարները Փարիզի եւ մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել «Բավակա՛ն Է» կարգախոսով: Նրանց են միացել ձախ եւ աջ կուսակցությունների քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին:

Բողոքի ակցիաները պաշտպանել են 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ, արհմիություններ եւ ասոցիացիաներ: Ցույցերի սկսվելուց մի քանի ժամ առաջ Ֆրանսիայում տապանաքարեր Էին պղծվել հրեական գերեզմանոցում:

Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահն այցելել Է երկրի արեւելքում գտնվող հրեական գերեզմանատուն, որտեղ գրեթե 100 տապանաքարեր Էին պղծվել նացիստական խորհրդանշաններով:

«Նրանք, ովքեր դա արել են, արժանի չեն լինելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ եւ կպատժվեն»,- ասել Է նախագահը: Ֆրանսիայի հրեական համայնքն ամենամեծն Է Եվրոպայում. այն ունի առնվազն 550 հազար անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am