Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավետիք Իսահակյանի գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանը նշանավորեց ընթերցանության մարաթոնով

Ավետիք Իսահակյանի գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանը 
նշանավորեց ընթերցանության մարաթոնով

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ նրա ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու, հայ գրականության մեջ նրա դերն ու նշանակությունը շեշտադրելու միտումով անցկացվեց «Թումանյանական ընթերցումներ» խորագրով մարաթոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը տեղի ունեցավ Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին`Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Թումանյանը շատ էր սիրում գրքեր նվիրել իր բարեկամներին, հարազատներին: Հաշվի առնելով այդ հանգամանքը` Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարվեց  Գիրք նվիրելու օր: Տարիներ շարունակ գրադարանը փետրվարի 19-ին իրականացնում է տարբեր միջոցառումներ` նվիրված այդ տոնին»,- նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Նրա խոսքով` մարաթոնին օնլայն միանում են Հայաստանի տարբեր գրադարաններ, անհատ կազմակերպություններ:

«Թումանյանն իր պարզ պոեզիայով մնում է հավերժ ոչ միայն հայերի, այլև այլ ազգերի համար: Եվ պատահական չէ, որ նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Թումանյան կարդում են ֆրանսերենով, անգլերենով, պարսկերենով: Դա փաստում  է մեր գրականության մեծ արժեքը համաշխարհային գրականության մեջ»,-ընդգծեց Կարապետյանը:

Մարաթոնը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am