Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպան աշխարհի մի շարք շրջաններից հետ Է մնացել 5G ցանցերի զարգացման առումով. Ericsson-ի ղեկավար

Եվրոպան աշխարհի մի շարք շրջաններից հետ Է մնացել 5G ցանցերի զարգացման առումով. Ericsson-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան այլեւս առաջատար դիրքեր չի գրավում տվյալների անհաղորդալար հաղորդման զարգացման բնագավառում եւ աշխարհի մի շարք այլ տարածաշրջանների զիջում Է հինգերորդ սերնդի ցանցի (5G) ներդրման հարցում: Փետրվարի 19-ին այս մասին հայտարարել Է Ericsson ընկերության ղեկավար Բյորիե Էքհոլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպան նախկինում առաջատարն Էր անհաղորդալար կապի աշխարհում, սակայն այսօր մենք տանուլ ենք տալիս որպես աշխարհամաս»,- նրա խոսքը մեջբերում Է Financial Times թերթը: Նա ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպան շատ երկրների եւ մի շարք տարածաշրջանների զիջում Է 5G-ի ներդրման արագության հարցում: «Այն ամբողջ թափով ընթանում Է ԱՄՆ-ում: Առանց ընդհատումների: Ամբողջ թափով Է ընթանում Ավստրալիայում եւ Ասիայում: Իսկ մենք նստած ենք այստեղ Եվրոպայում, եւ երկրների մեծ մասը նույնիսկ չի վաճառել հաճախությունները»,- նշել Է Ericsson-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am