Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Խուլիգանություն Երևանի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Խուլիգանություն Երևանի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել 
ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 18-ին, ժամը 01.00-ին խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:

Ժամը 01.45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը, ժամը 00.03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը: 

Վնասի չափը պարզվում է: Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am