Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թբիլիսիում քամին պոկել Է գործարանի տանիքը եւ ծառեր տապալել

Թբիլիսիում քամին պոկել Է գործարանի տանիքը եւ ծառեր տապալել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին քամին լուրջ խնդիրներ Է ստեղծել Թբիլիսիի արվարձանային շրջանների բնակիչների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը: Իսանիի շրջանում՝ Isani Mall առեւտրական կենտրոնի մոտ, ծառ Է տապալվել ու վնասել չորս ավտոմեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Իսկ Վարքեթիլիում քամին պոկել Է պոլիԷթիլենային փաթեթների գործարանի տանիքը, որն ընկել Է գազի խողովակների, Էլեկտրահաղորդման գծի եւ ոչ հեռու կայանված ավտոմեքենայի վրա: Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել Է գազի մատակարարումը բնակչությանը: Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատացել Է անցած հանգստյան օերերին: Երկրի շրջանների մեծ մասում տեղումներ են եղել: Քամու արագությունը ժամանակ առ ժամանակ հասել Է վայրկյանում 28 մետրի: Սաստիկ քամին եւ ցածր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվեն մինչեւ փետրվարի 20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am