Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրաքի բնակչուհին միանգամից յոթ երեխա Է ծննդաբերել

Իրաքի բնակչուհին միանգամից յոթ երեխա Է ծննդաբերել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի բնակչուհին միանգամից յոթ երեխա Է ծննդաբերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Դիյալայի նահանգի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունը: «25 տարեկան կինը բնական Ճանապարհով յոթ երեխա Է ծննդաբերել՝ մեկ տղա եւ վեց աղջիկ»,- հայտարարել Է մամուլի ծառայության տնօրեն Ֆարիս ալ Իզաուին:

Դիյալայի նահանգի ալ Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆն այդ իրադարձությունն «աննախադեպ» Է համարել Իրաքի համար: Ալ Իզաուիի խոսքով՝ երիտասարդ մոր եւ նորածինների առողջությունը «լավ Է»: «Ծնողները հիացմունք, հրճվանք եւ զարմանք են հայտնել երեխաների ծնվելու առթիվ՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն այդ մեծ բարիքի համար»,- ասված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am