Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը Վենեսուելայի զինվորականներին առաջարկեց պաշտպանել ընդդիմությանը

Թրամփը Վենեսուելայի զինվորականներին առաջարկեց պաշտպանել ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին վենեսուելացի զինվորականներին առաջարկել Է պաշտպանել երկրի ընդդիմությանը, մասնավորապես, երկիր թողնել մարդասիրական ավտոշարասյունը, եւ լինել համաներված, կամ Էլ «կորցնել ամեն ինչ»:

Այս հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես Է եկել Մայամիում Ֆլորիդայի նահանգի Միջազգային համալսարանում: Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կարծում ենք, որ Վենեսուելայի զինված ուժերը եւ դրանց հրամանատարությունը կենսականորեն կարեւոր դեր են խաղում այդ գործընթացում (երկրում խաղաղ անցմանը ժողովրդավարության): Եթե դուք ընտրում եք այդ ուղին, ձեզ համար հնարավորություն կլինի օգնելու անվտանգ եւ բարեկեցիկ ապագա ստեղծել Վենեսուելայի ամբողջ ժողովրդի համար: Դուք կարող եք ընտրել երկրորդ ուղին՝ շարունակելով պաշտպանել (երկրի գործող նախագահ Նիկոլաս) Մադուրոյին»,- ասել Է նախագահը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում վենեսուելական սփյուռքի ներկայացուցիչների առջեւ: Երկրորդ դեպքում, շարունակել Է նա, վենեսուելացիները «չեն գտնի ո՛չ ապաստան, ո՛չ դյուրին ելք, ոչ մի ուղի դեպի հետ»: «Դուք կկորցնեք ամեն ինչ»,- հայտարարել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am