Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փոթորկային քամին տասնյակ ծառեր է տապալել Մոսկվայում

Փոթորկային քամին տասնյակ ծառեր է տապալել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին քամին, որի պոռթկումները հասնում Էին վայրկյանում մինչեւ 20 մետրի, վերջին մեկ օրում տասնյակ ծառեր Է տապալել Մոսկվայի տարբեր շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր: «Ոչ ոք չի տուժել»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ տապալված ծառերը քաղաքում վնասել են յոթ ավտոմեքենա:

Ռուսաստտանի Հիդրոմետկենտրոնը հայտնում Է, որ եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայի տարածաշրջանում շարունակում Է գործել քամու ուժգնանալու պատճառով:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի Մոսկվայում եւ Մերձմոսկվայում սպասվում են քամու՝ վայրկյանում մինչեւ 12-17 մետր պոռթկումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am