Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդենիս համայնքում քվեարկել է ընտրողների 7,99, Ակունքում՝ 10,6 տոկոսը

Վարդենիս համայնքում քվեարկել է ընտրողների 7,99, Ակունքում՝ 10,6 տոկոսը

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում փետրվարի 17-ին տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերը բացվել են փետրվարի 17-ի ժամը 8-ից:

Վարդենիս համայնքում մրցակցում է համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածու: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են:

Թեկնածուներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ  են Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Զարոյանը, Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Ղազարյանը:

Ժամը 11-ի դրությամբ՝ Վարդենիս համայնքում գրանցված 10 հազար 676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 853-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 7,99 տոկոսը: Ակունք համայնքում գրանցված 3076 ընտրողներից, նույն ժամի դրությամբ, քվեարկել են 326-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 10,60 տոկոսը:

«Ընտրություններն ընթանում են օրենքով սահմանված կարգով, հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների»,- հավաստեց ՏԸՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am