Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Փադդինգթոնի արկածների» ստեղծողները համանուն սերիալ են նկարահանելու. BBC

«Փադդինգթոնի արկածների» ստեղծողները համանուն սերիալ են նկարահանելու. BBC

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փադդինգթոնի արկածները» կինոֆիլմը հեռուստասերիալ կդառնա նախադպրոցականների համար եւ կցուցադրվի Nickelodion մանկական ալիքով: Ինչպես հայտնել Է BBC կորպորացիան, արջուկի նոր արկածների մասին պատմող բազմասանոց 3-D մուլտֆիլմի պրեմիերան պլանավորված Է 2020 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ յուրաքանչյուր Էպիզոդն սկսվելու Է Լյուսի մորաքույրին Փադդինգթոնի նամակներով, որոնցում նա մորաքրոջը պատմելու Է իր ամենօրյա արկածների մասին:

Սերիալի արտադրությամբ կզբաղվի նույն այն ընկերությունը (StudioCanal), որն զբաղվել Է ֆիլմերով, իսկ պրոդյուսերը կդառնա Դեւիդ Հեյմանը, որն աշխատել Է Հարի Փոթերի մասին բոլոր կինոնկարներում: Չի փոխվելու նաեւ գլխավոր հերոսի ձայնը, հերթական անգամ Փադդինգթոնին կհնչյունավորի դերասան Բեն Ուիշոուն:

Մայքլ Բոնդի (1926-2017 թթ.) «Փադդինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրապարակվել Է 1958 թվականի հոկտեմբերին: Ինչպես հիշում Էր գրողը, Փադդինգթոնի մասին պատմվածք գրելու միտքն իր գլխում հայտնվել Է, երբ 1956 թվականի ճրագալույցին միայնակ արջուկի Է տեսել Փադդինգթոնյան կայարանի հարեւանությամբ գտնվող խանութի դարակի վրա եւ այն որպես նվեր գնել կնոջ համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am