Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայով վարակվելու դեպքերի թիվը հասել Է 829-ի
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա մահացու վիրուսով վարակվելու դեպքերի թվաքանակը կազմել Է 829: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը հայտնել Է փետրվարի 15-ին անցկացված ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք փետրվարի 14-ին տվյալներ ենք ստացել Կոնգոյի ԴՀ-ի առողջապահության նախարարությունից: Այժմ գրանցված Է 829 դեպք, որոնցից 768-ը հաստատված են եւ 61-ը՝ հավանական: Նաեւ 521 մարդ մահացել Է: 283 հոգի դուրս են գրվել բուժհիմնարկներից, բայց նրանք շարունակում են մնալ հսկողության ներքո: Փետրվարի 15-ի դրությամբ 68 բուժաշխատողներ վարակված Էին Էբոլայով»,-ասել Է նա: Ավելի վաղ Կոնգոյի ԴՀ-ի առողջապահության նախարարությունը հայտնել Էր 806 վարակվածների եւ հիվանդությունից 505 մահացածների մասին:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում