Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սի Ցզինպինը պատրաստ Է աշխատել ԱՄՆ-ի հետ բանակցություններում տարաձայնությունները հարթելու համար

Սի Ցզինպինը պատրաստ Է աշխատել ԱՄՆ-ի հետ բանակցություններում տարաձայնությունները հարթելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը առեւտրական բանակցություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ փետրվարի 15-ին կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Չինաստանը պատրաստ Է արդյունավետ գործակցել ամերիկյան կողմի հետ առեւտրատնտեսական հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար: Չինաստանի ղեկավարի համապատասխան հայտարարությունը մեջբերել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք աշխատել տարակարծությունները եւ վեճերը համագործակցության ոգով հարթել ուղղությամբ հանուն այն բանի, որ երկու կողմերը հասնեն այնպիսի համաձայնության, որն ընդունելի կլինի ե՛ւ ՉԺՀ-ի համար, ե՛ւ Միացյալ Նահանգների համար»,-նշել Է Սի Ցզինպինը:

Նա նաեւ նշել Է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ փոխգործակցությունն «իրականացվում Է սկզբունքային պայմաններով», եւ կոնսուլտացիաներն արդեն զգալի առաջընթաց են արձանագրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am