Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ. վարչապետ

 Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն ֆինանսական շուկայում 
տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ: Այդ մասին փետրվարի 15-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն: Ես Ազգային ժողովում իմ ելույթում ասացի, որ Կենտրոնական բանկի մոտավոր հաշվարկներով այսօր 300 մլրդ դրամ գտնվում է բանավիճային փուլում, և այդ գումարը ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին այդ լուծումը չի տալիս, ասենք կամ այս կողմն է, կամ այն կողմը: Ընդ որում, այդ գումարի առնվազն կեսի վերաբերյալ բանավեճ չկա. այսինքն՝ նա, ով պետք է վճարի, ընդունում է, որ ինքը պետք է վճարի, նա, ով պետք է ընդունի, ընդունում է, բայց կա որոշակի իրավական պրոցեդուրա, որը պետք է անցնի: Մենք բանկիրների հետ նախորդ տարվա վերջին ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Ինչո՞ւ է սա կարևոր քննարկվող հարցի համատեքստում, որովհետև 300 մլրդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություններ կստեղծի տոկոսների նվազեցման համար: Ես գիտեմ, որ Կենտրոնական բանկը բավական աշխատանք արդեն արել է, խնդրում եմ միանալ այս աշխատանքին, հնարավորինս արագ այդ օրենսդրական մեխանիզմները մշակել և ուղարկել Ազգային ժողով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am