Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նշվել են զբոսաշրջիկների կողմից չափազանց ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքները

Նշվել են զբոսաշրջիկների կողմից չափազանց ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափից ավելի ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքներ են ճանաչվել Փարիզը, Սանկտ Պետերբուրգը եւ Վենետիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Scyscanner-ը: Հետազոտությունն անցկացվել Է կայքի օգտատերերի շրջանում. փորձագետները կազմել են ռոմանտիկ քաղաքների ցուցակը եւ մարդկանց խնդրել են ընտրել ամենագերագնահատվածները: Վարկանիշի անվերապահ առաջատարն Է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ հավաքելով ձայների 50 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում տեղ Է զբաղեցրել Սանկտ Պետերբուրգը, երրորդում՝ իտալական Վենետիկը:

Երկու քաղաքներն Էլ հավաքել են ձայների 12-ական տոկոս: Ցուցակում նաեւ հայտնվել են Նյու Յորքը, Հռոմը, Պրագան, Բարսելոնան, Սանտորինի կղզու Իյա քաղաքը, Ստամբուլը եւ Մոսկվան: Գրողների, բանաստեղծների, լրագրողների, երաժիշտների եւ ռեժիսորների ստեղծագործության շնորհիվ մարդկանց մեծամասնության մոտ հենց այս քաղաքներն են ասոցացվում ռոմանտիկայի, սիրահարվածության եւ արկածների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am