Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ալռոսան» սրտի տեսքով ալմաստ է գտել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

«Ալռոսան» սրտի տեսքով ալմաստ է գտել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալռոսա» բաժնետիրական ընկերությունը 65,7 կարատ զանվածով սրտի տեսքով ալմաստ Է գտել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Թանկարժեք քարը հայտնաբերվել Է հունվարի վերջին Յակուտիայի «Ուդաչնայա» քիմբեռլիտային խողովակում եւ ունի որակական բարձր բնութագրեր:

Մասնագետների գնահատումներով՝ այն ավելի քան երեք հարյուր միլիոն տարեկան Է: Ներկայում ալմաստը գտնվում Է «Ալռոսա»-ի վաճառահման միասնական կազմակերպությունում՝ մանրամասն ուսումնասիրման եւ գնահատման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am