Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախկին մանկական հանրախանութի շենքը մասամբ կօգտագործվի որպես կայանատեղի

Նախկին մանկական հանրախանութի շենքը մասամբ կօգտագործվի որպես 
կայանատեղի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի սրտում գտնվող նախկին մանկական հանրախանութի շենքը մասամբ կօգտագործվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու հարց ու պատասխանի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ շենքը չի շահագործվում, բայց Երևանի քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում պատուհաններ են տեղադրվել: «Շենքը մեռյալ վիճակում է, բայց այստեղ  շատ հետաքրքիր լուծում կա:  Ի ուրախություն երևանցիների, այդտեղ 160 տեղանոց ստորգետնյա կայանատեղի կա և մենք պայմանավորվել ենք առաջիկայում շահագործման հանձնել այն: Բացի այդ, ևս 200 տեղ ավելացնելու հնարավորություն կա»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ գոնե մասամբ շենքն ինչ-որ ծառայություն կմատուցի համայնքին:

Մանկական աշխարհ հանրախանութի կառուցման աշխատանքները սկսվել են 1935 թվականին Երևանի կենտրոնում` Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի սկզբնամասում` որպես քաղաքային կենտրոնական հանրախանութ: Հանրախանութը բացվել է 1937 թվականին:

Շենքի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am