Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը պահանջել է վերջ դնել երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործելուն

Հռոմի պապը պահանջել է վերջ դնել երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործելուն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստիվ դատապարտել Է երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործումը եւ պահանջել Է վերջ դնել «այդ քստմնելի հանցագործությանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հազարավոր երեխաներից, որոնք հարկադրված են կռվել զինված հակամարտություններում, խլում են նրանց մանկությունը: Կանգնեցնենք այդ զազրելի հանցագործությունը»,-փետրվարի 12-ին գրել Է քահանայապետը Twitter-ում:

Երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործման դեմ պայքարի միջազգային օրը ամեն տարի նշվում Է փետրվարի 12-ին: Այդ ամսաթիվը կապված Է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու հետ, որը պետություններից պահանջում Է խուսափել երեխաներին ու դեռահասներին զինված ուժերում կամ խմբերում ներգրավելուց, ինչպես նաեւ օգնություն ու աջակցություն ցուցաբերել այդ երեխաներից նրանց, ովքեր տուժել են նման գործունեության հետեւանքով:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) տվյալներով՝ ներկայում ամբողջ աշխարհում մոտավորապես 250 հազար երեխաներ են ներքաշված զինված հակամարտություններում: Երեխաներին՝ որպես զինվորների, հատկապես ակտիվորեն են օգտագործում մոլորակի այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Սոմալին, Սիրիան եւ Եմենը, նշում Է հիմնադրամը:

Աֆղանստանում, Մալիում եւ Մյանմայում տղաներն ու աղջիկները զինված խմբավորումներում գործի են դրված որպես զինվորներ կամ օգնականներ: ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատումների համաձայն, բոլոր զինվոր-երեխաների մոտավորապես 40 տոկոսը աղջիկներն են: Մի քանի երկրներում նրանց ակտիվորեն օգտագործում են որպես մահապատ ահաբեկիչների: Այսպես, Կամերունում, Չադում, Նիգերում եւ Նիգերիայում երեխաների մասնակցությամբ ահաբեկչական բոլոր գործողությունների երեք քառորդը կատարվում Է հենց աղջիկների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am