Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Պետք է հստակ տարանջատենք իշխանությունն ու բիզնեսը. վարչապետը՝ ապակենտրոնացման համակարգի մասին

Պետք է հստակ տարանջատենք իշխանությունն ու բիզնեսը. վարչապետը՝ 
ապակենտրոնացման համակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում անցում է տեղի ունենում գերկենտրոնացված համակարգից ապակենտրոնացված համակարգի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ նկարագրում էի հեղափոխության հաղթանակի փուլերը, ամենակարևոր, շրջադարձային կետը համարեցի ապակենտրոնացումը, ես դա ասում էի հենց նաև տնտեսական կյանքի կազմակերպման և կառավարման իմաստով: Ըստ էության, ես կխոսեի որոշակի դե ֆակտո և դե յուրե լիազորություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին: ՀՀ-ում անցում է տեղի ունենում գերկենտրոնացված համակարգից դեպի ապակենտրոնացված համակարգ, և այս ընթացքում մենք, իհարկե, կունենանք բազմաթիվ հարակից էֆեկտներ, բայց, ընդհանուր առմամբ, սա ճիշտ ռազմավարություն է, որովհետև ապակենտրոնացման տրամաբանությունը համապատասխանում է նաև ժողովրդավարության և լիազորությունների որոշակի պատվիրակման տրամաբանությանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարևոր է իշխանության և տնտեսական գործունեության տարանջատումը:

«Մեր կառավարության համար շատ կարևոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը: Բայց ես նաև նկատի ունեմ ստվերային կարգավորումները: Շատ կարևոր է մեզ համար իշխանության և տնտեսական գործունեության տարանջատումը: Որովհետև, եթե լիազորությունների ու փիլիսոփայության մեջ մնան տեղական ինքնակառավարման մարմինները, խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն, որովհետև խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքապետը կամ վարչապետը, կամ նախարարը մրցակից է տնտեսական որոշակի ոլորտում որևէ այլ տնտեսավարող սուբյեկտի հետ: Ապակենտրոնացման մեր տրամաբանությունը հետևյալն է՝ ռիսկեր չկառավարող կարգավորումներից մենք պետք է հրաժարվենք և հստակ տարանջատենք իշխանությունն ու բիզնեսը»,- նշեց վարչապետը:  




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ