Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ն եւ Չինաստանն ԱՄՆ-ի տիեզերական համակարգերին սպառնացող միջոցներ են մշակում. Պենտագոն

ՌԴ-ն եւ Չինաստանն ԱՄՆ-ի տիեզերական համակարգերին սպառնացող միջոցներ են մշակում. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ԱՄՆ-ի համար սպառնալիք դառնալ տիեզերքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության զեկույցում: Ինչպես նշված Է զեկույցում, որոշ երկրներ «զարգացնում են իրենց ներուժը, որն սպառնում Է տիեզերքն օգտագործելու մյուս երկրների հնարավորությանը»:

Մասնավորապես, դա վերաբերում Է Ռուսաստանին եւ Չինաստանին, քանի որ տիեզերական ոլորտը «շատ կարեւոր Է» այդ երկրների ռազմական դոկտրինաների համար: Նշվում Է, որ երկու պետությունները զարգացրել են տիեզերական ստորաբաժանումները, ներառյալ տիեզերական հետախուզությունը, ունեն հնարավորություններ տիեզերքում հավանական հակառակորդի արբանյակների որոնման համար, ինչպես նաեւ զարգացնում են կիբեռտարածությունում խլացման եւ գործողությունների, ուղղորդված Էներգետիկական զենքի հնարավորությունները, ուղեծրում պաշտպանական ներուժը եւ ցամաքային բազավորման հակաարբանյակային հրթիռները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am