Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիան առաջին անգամ զբոսաշրջության ուղղություն Է բացում

Սաուդյան Արաբիան առաջին անգամ զբոսաշրջության ուղղություն Է բացում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայացրել են առաջին տուրիստական ուղղությունը թագավորությունում, խոսքը վերաբերում Է Ալ Ուլա համաշխարհային ժառանգության բնական եւ մշակութային հուշարձանին, որը գտնվում Է Էլ Մադինայի նահանգում՝ Էր Ռիադից հազար կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարածաշրջանում Է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ երկրի համար առաջին հուշարձանը՝ հնագիտական օբյեկտների վիթխարի համալիրը՝ Մադիան Սալիհ հնադարյան դամբարանները, ինչպես նաեւ ժայռի տեսքով արեւի ժամացույցը՝ Տանտորան, միջնադարյան արաբական քաղաքի ավերակները: Առողջավայրի զարգացման նախագծի համակարգողների խոսքով՝ վերջին տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան Է այցելել շուրջ 30 հազար մարդ: Սաուդացի արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը փետրվարի 10-ին այցելել Է Ալ Ուլա եւ պաշտոնապես ներկայացրել երկրի առաջին տուրիստական կլաստերի զարգացման ռազմավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից: Հանդնսավոր արարողությունը կայացել Է «Ալ Մարայա» համերգասրահում, որը կառուցված Է անապատի մեջ: Դահլիճում հավաքվել Էին սաուդյան պետության ընտրախավը, տարբեր երկրների դեսպաններ, գործարար շրջանների եւ համաշխարհային շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am