Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 12-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: 

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով: Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ 

Նախարարությունը Ժամանակավոր անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ