Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դավիթ Թորոսյանը նախընտրել է մարզել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին

Դավիթ Թորոսյանը նախընտրել է մարզել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նախընտրել է մարզել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին, ոչ թե սիրողականներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Թորոսյանն ինքը: «Ես իմ ցանկությամբ եմ հրաժարվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Անհնար էր համատեղելը սիրողական բռնցքամարտիկների և պրոֆեսիոնալների հետ աշխատանքը: Ես չէի կարող համատեղել սիրողական բռնցքամարտիկների հետ իմ ներկայիս աշխատանքը»,- շեշտեց Թորոսյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նոր գլխավոր մարզիչը Ռուդիկ Մկրտչյանն է, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am