Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կալիֆոռնիայում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել մի խումբ անցորդների

Կալիֆոռնիայում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել մի խումբ անցորդների

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆուլերթոն քաղաքում տասը մարդ Է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել մի խումբ անցորդների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Twitter-ում տեղական ոստիկանության հրապարակած մամուլի տեղեկագրում:

Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին: Նշվում Էր, որ վարորդը կարմիր Toyota Tacoma-ով հայտնվել Է մայթի վրա եւ հարվածել մի խումբ անցորդների, ինչից հետո մեքենան բախվել Է ծառին:

Պատահարի վայր ժամանելուց հետո ոստիկաններին հաջողվել Է բարձրացնել ծխացող ավտոմեքենան, որի տակ մարդիկ են եղել: Տուժածները, որոնք 18-ից մինչեւ 49 տարեկան են, տեղական բուժհաստատություններ են տեղափոխվել տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում Է օրհասական:

Վնասվածքներ Է ստացել երեք ավտոմեքենա: Պարզվել Է, որ ավտոմեքենայի վարորդը 22-ամյա Քրիստոֆեր Սոլիսն Է, որն ապրում Է Անահայմ քաղաքում: Ոստիկանությունը ենթադրում Է, որ նա փոխադրամիջոցը վարել Է՝ գտնվելով թմրանյութերի ազդեցության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am