Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլելու որոշում է ընդունել

ՀՀ վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության 
վարչությունները միաձուլելու որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին, որով ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլվում են՝ դառնալով մեկ՝ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
2) որոշման հավելվածի 25-րդ կետում՝ 
ա. ուժը կորցրած ճանաչել 14-րդ և 15-րդ ենթակետերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին ենթակետով.
«13.1) հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն.»»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am