Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահն ստեղծել Է իր բարեգործական հիմնադրամը

Վրաստանի նախագահն ստեղծել Է իր բարեգործական հիմնադրամը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրանցել Է իր բարեգործական հիմնադրամը, որին փոխանցելու Է իր աշխատավարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում երկրի նախագահի Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Այն մասին, որ բարեգործական հիմնադրամ Է ստեղծվելու, Զուրաբիշվիլին հայտարարել Էր Վրաստանի նախագահի կարգավիճակում անցկացրած իր առաջին մամուլի ասուլիսում: Այդ ժամանակ Էլ նա հայտարարեց, որ կրաժարվի իր աշխատավարձից:

«Արդեն ստեղծվել եւ պաշտոնապես գրանցվել Է «Սալոմե Զուրաբիշվիլիի բարեգործական հիմնադրամը»: Այն փնտրելու Է եւ ֆինանսավորելու Է կրթական, գիտական եւ ինովացիոն նախագծեր: Ես հուսով եմ, որ հիմնադրամը կաշխատի ակտիվորեն եւ կնպաստի բազմաթիվ ձեռնարկումների, որոնք անհրաժեշտ են հասարակությանը»,-ասված Է Զուրաբիշվիլիի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի նախագահին առընթեր գոյություն ուներ պահուստային ֆոնդ, բայց այն լուծարեցին Զուրաբիշվիլիի պաշտոնակալությունից անմիջապես հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am