Իրանը հակահարվածով Է սպառնացել Իսրայելին Սիրիայում գրոհները շարունակելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային անվտանգության բաարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել Է, որ Սիրիայում իսրայելական գրոհների շարունակվելու դեպքում Թել Ավիվը վճռական հակահարված կստանա, որը նրա համար ուսանելի դաս կդառնա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Շամխանին այդ մասին հայտարարել Է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ կայացած հանդիպմանը, որը փետրվարի 5-ին այցով գտնվում Է Թեհրանում:
«Նմանօրինակ գործողությունների շարունակվելու դեպքում գործի կդրվեն զսպման եւ վճռական պատասխանի միջոցները, որը ուսանելի դաս կդառնա Իսրայելի ստախոս ու հանցավոր կառավարիչների համար»,-ասել Է Շամխանին՝ խոսելով Սիրիայի նկատմամբ իսրայելական «ագրեսիայի» մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում