Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոտերդամի կինոփառատոնում հայկական ծրագրի շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճներում

Ռոտերդամի կինոփառատոնում հայկական ծրագրի շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն 
դահլիճներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Արմինիուս» եկեղեցում կայացել է «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձևաչափով ցուցադրությունը։ Շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնի ընթացքում ունեցած հաջողությունների մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Ռոտերդամի փառատոնը հրաշալի հնարավորություն էր մեզ համար նորովի մատուցելու միջազգային հանրությանը մեր կինոմշակույթը և դրա պատմությունը:  «Արմինիուս» տաճարի հատակին հատուկ սեղաններ էին դրված, դրանց վրա ամրացված  էր 24 մոնիտոր: Մոնիտորների օգնությամբ ցուցադրվում էին կադրեր ֆիլմերից: Շատ տպավորիչ էր. ամենը ներկայացված էր Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո: Հյուրերի  հետաքրքրությունը շատ մեծ էր»,-նշեց տնօրենը:

Նա պատմեց, որ փառատոնի ընթացքում կազմակերպված էին այլ ծրագրեր ևս, սակայն մեկնարկը տրվեց «Կինոյի տաճար»-ով, ինչը մեզ համար պատվաբեր է:

«Ինչպես հիշում եք, այս տարի լրացավ Փարաջանովի 95-ամյակը և այս ողջ ցուցադրությունը յուրովի հարգանքի տուրք էր մեր վարպետի հոբելյանին: Փարաջանովն առաջին անգամ արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի կազմակերպիչների հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Փաստորեն 30 տարի անց նույն փառատոնում մենք ներկայացնում ենք Փարաջանովի ֆիլմերից հատվածներ»,-ընդգծեց Միրզախանյանը:

Տնօրենը կարևորեց Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող և ֆիլմերի ռեստավրատոր Դանիել Բըրդի դերի ֆիլմերի վերականգնման հարցում և շեշտեց, որ համագործակցությունը շարունակվելու է:

«Մենք փառատոնի ընթացքում բանակցություններ ենք վարել մեր հետագա անելիքների վերաբերյալ: Կինոկենտրոնի հաջորդ քայլը Համո Բեկնազարյանի ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումն է:  Կարծում եմ` սկզբում «Պեպոն» կթվայնացնենք: Դա կանենք Փարաջանովի «Նռան գույնը» ժապավենի ռեստավրացման աշխատանքներն ավարտելուց հետո»,-եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am