1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ռոսատոմ»-ը ՀԱԷԿ-ին մատակարարել է նոր տուրբոգեներատոր

«Ռոսատոմ»-ը ՀԱԷԿ-ին մատակարարել է նոր տուրբոգեներատոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան նոր տուրբոգեներատորի մատարակակում 1 իրականացրել է hայկական ատոմային էլեկտրակայանին: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ռոսատոմ» ընկերությունից:

ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռոսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին տուրբոգեներատորը մատակարարվել է 2017 թ-ին, ինչի արդյունքում փոխարինվել  է 1970 թ-ից  աշխատող հին սարքավորումը։

«ՀԱէԿ-ում սարքավորումների արդիականացումից հետո, որն ենթադրում է նաև տրամսֆորմատորների, տուրբինների, կոնդենսատորներերի և այլ սարքավորումների փոփոխումը, նույն քանակությամբ սպառվող վառելիքից մենք կարտադրենք մոտ 40 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա, քան ներկայում արտադրվում է: Մեծացնելով օգտակար գործողության գործակիցը, հնարավոր կլինի նվազեցնել արտադրվող էներգիայի մեկ միավորի ինքնարժեքը, որը շատ կարևոր է բացթողման գների կայունացման համար», - նշեց Հայկական ԱէԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019թ․ մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակներում (էլեկտրաէներգիայի գեներացիայի համակարգերի արդիականացման ընդհանուր նախագծով)։ Այդ աշխատանքները սկսվել են 2018 թվականի ապրիլին և կշարունակվեն մինչև 2019 թվականի վերջը։ Մեքենայական սրահում տարվող աշխատանքներին զուգահեռ՝ 2019-ին կսկսվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։

Տուրբոգեներատորը հանդիսանում է մեծ սարքավորում, այդ իսկ պատճառով նրա տեղափոխումը իրականացվել է մի քանի էտապով։ Նախ սարքավորումը առաքվել է Անտվերպեն, որտեղ սպասում էր մինչև հատուկ, նման ծանր սարքավորումը ինքնուրույն բեռնավորելու և բեռնաթափելու ունակ կռունկային նավի մոտենալուն (Փոթիի նավահանգստի կռունկները նման ծանր բեռը բարձրացնելու հնարավորություն չունեն)։ Հետո բեռը տեղափոխվել է Փոթի, որտեղից մի քանի խմբաքանակով, «Ռուսատոմ» պետական կորպորացիայի պատվերով հատուկ ծանր բեռների տեղափոխման համար «ՀԿԵ» ԲԸ-ի կողմից վերանորոգված երկաթգծով տեղափոխվել է Հայկական ԱԷԿ։

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները արդեն առաքվել է կամ 2019-ի ընթացքում կառաքվի», - նշեց «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման գծով տնօրենի տեղակալ, ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարացումը մինչեւ 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։

Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիանգլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական  ԱԷԿ֊ի  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի   պատրաստումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]