Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մեյը Հյուսիսային Իռլանդիայում հանդես կգա սահմանային հարցի լուծմանը նվիրված ճառով

Մեյը Հյուսիսային Իռլանդիայում հանդես կգա սահմանային հարցի լուծմանը նվիրված ճառով
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 5-ին կուղեւորվի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա Brexit-ին նվիրված ճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
«Վարչապետը վաղը կայցելի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա ճառով, որում կհավաստի տարածաշրջանում լիարժեք սահման հաստատելուց խուսափելու կառավարության մտադրությունը»,-լրագրողներին ասել Է Մեյի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ փետրվարի 4-ին վարչապետը մի շարք բանակցություններ Է պլանավորել եվրոպական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Պատասխանելով հարցերին՝ վարչապետի ներկայացուցիչը հերքել Է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Մեյը Brexit-ի հետ կապված դժվարություններին ֆոնին դիտարկում Է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:
Բրիտանացի խորհրդարանականներն անցած շաբաթ իրենց դիրքորոշումը հայտնեցին Brexit-ի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ` Մեյին տալով ԵՄ-ի հետ բանակցությունների հերթական փուլի հստակ ծրագիր: Պատգամավորները հաստատեցին, որ դեմ են ԵՄ-ի հետ համաձայնագրին ներկայիս տեսքով, հանդես են գալիս առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ, ցանկանում են Հյուսիսային Իռլանդիային վերաբերող պայմանների փոփոխություն, բայց ընդ որում պատրաստ չեն ստանձնել Brdxit-ի պայմանների մշակման պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am