Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կինոռեժիսորն առաջարկում է կինոյի պետական կառավարման արդյունավետ մոդել ստեղծել

Կինոռեժիսորն առաջարկում է կինոյի պետական կառավարման արդյունավետ մոդել 
ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության» տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից հացադուլ է սկսել ՀՀ Ազգային ժողովի այգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա պահանջում է վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը:

«Հարցի լուծման համար դիմել եմ դատարան: Առաջին նիստը պետք է կայանար հունվարի 30-ին, սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնը միջնորդություն էր ներկայացրել, և դատական նիստը հետաձգվել է երկու ամսով:  Բայց այդպես չի կարող երկար շարունակվել: Մենք կկորցնենք համաարտադրողներին: Մեր գործընկերները` գերմանական և բուլղարական համաարտադրողները, սպասում են Հայաստանի որոշմանը, որպեսզի  հստակ ծրագրեն իրենց անելիքները: Եթե այս տարվա մարտ ամսին մենք չսկսենք ֆիլմի նկարահանման նախապատրաստական  աշխատանքները, կկորցնենք երկու համաարտադրողների տրամադրած 200 000 մլն դրամը»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց Գալստյանը:

Ռեժիսորը շեշտեց, որ ֆիլմի հանդեպ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը հակափաստարկներ չունեն: «Դիտել են արդեն իսկ նկարահանված հատվածներր և նշել, որ դրանք շատ լավն են: Խնդիրն իմ անձի հետ է կապված, քանի որ ես ասում եմ, որ կինոյի պետական կառավարման մոդելը հնացած է, բորբոսնած, և այն տապալել է հայկական կինոն»,- շեշտեց Հովհաննես Գալստյանը:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել Մատենադարանի մոտ: Ինը օր հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am