Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Bari galust. Մերկելը հայերեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին

Bari galust. Մերկելը հայերեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելը փետրվարի 1-ին գրել է Instagram-ի իր էջում:

«Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան: Այսօր կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Հայաստանի կառավարության ղեկավարին: Հայաստանում լավատեսական ոգի կա: Երկու երկրներն էլ ցանկանում են ամրապնդել իրենց հարաբերություններն ու ավելի սերտորեն աշխատել միասին բիզնեսի և գիտության, ժողովրդավարության առաջ մղման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում»,- նշվում է գրառման մեջ:

Посмотреть эту публикацию в Instagram

Bari galust! Herzlich willkommen in Berlin Ministerpräsident Pashinyan! Kanzlerin Merkel hat heute den armenischen Regierungschef empfangen. In Armenien herrscht Aufbruchsstimmung. Beide Länder wollen ihre Beziehungen ausbauen und enger zusammenarbeiten. In Wirtschaft und Wissenschaft, bei der Berufsbildung, der Demokratieförderung und im Umweltschutz. — Bari galust! Welcome to Berlin Prime Minister Pashinyan! Today Chancellor Merkel welcomed the Armenian head of government. There is a spirit of optimism in Armenia. Both countries want to strenghten their relationship and work together more closely. In business and science, vocational training, democracy promotion and environmental protection.

Публикация от Angela Merkel (@bundeskanzlerin)

Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ հանդիպումներ էր անցկացրել Քյոլն ու Բեռլին քաղաքներում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]