Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՄԱԿ-ն արհեստական ինտելեկտի ոլորտում հայտնագործությունների կտրուկ աճ Է արձանագրել

ՄԱԿ-ն արհեստական ինտելեկտի ոլորտում հայտնագործությունների կտրուկ աճ Է արձանագրել


ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում Է գյուտերի համար պատենտային հայտերի աճը եւ այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները: Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն, «այդ աճը բացատրվում Է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ը տեսական հայեցակարգից վերածվել Է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր եւ 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել Է, որ հայտնագործությունների կեսից ավելիի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում Է «պատենտավորման սրընթաց աճի» մասին:
ԱԻ-ի ոլորտում պատենտների հայտերի համաշխարհային վարկանիշի թոփ-30-ում մեծամասնությունը կազմում են ընկերությունները (26): Բացի նրանցից, առաջին երեք տասնյակի մեջ մտնում են համալսարանները եւ պետական գիտահետազոտական կազմակերպությունները: Ընդ որում պատենտային փաստաթղթերի մեկ երրորդում խոսվում Է «մեքենայական ուսուցման» եւ, առաջին հերթին՝ «նեյրոնային ցանցերի մասին»: Այդ տեխնոլոգիաների համար պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 9567-ից 2016 թվականին ավելացել Է մինչեւ 20195, այսինքն՝ 111 տոկոսով: Առավել ակտիվորեն զարգանում Է «խորը ուսուցումը՝ որպես մեքենայական ուսուցման մեթոդ». դրան վերաբերում են խոսքի ճանաչման համակարգերը:
ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում Է համակարգչային տեսողությունը, որը ներառում Է պատկերների ճանաչման տեխնոլոգիան եւ շատ կարեւոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել Է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել Է մինչեւ 8764: Էական աճ Է դիտվում նաեւ հեռահաղորդակցություններում, բժշկության եւ հաշվողական տեխնիկայի բնագավառում:
Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) եւ Microsoft-ը (5223): Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը եւ LG Corporations-ը) եւ երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը եւ Bosch-ը):
ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից եւ պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում Է Չինաստանին (20-ից 17-ը):
Ցուցակի մնացած երեք հորիզոնականներն զբաղեցնում են Կորեայի Հանրապետության բուհերը եւ կազմակերպությունները: Բացի այս երկու երկրներից, աշխարհում չկա ոչ մի համալսարան կամ հետազոտական պետական կազմակերպություն, որը 500-ից ավելի հայտնագործության պատենտ ունենա ԱԻ-ի ոլորտում:
Այս բնագավառում պատենտների աճող թիվը նշանակում Է, որ մարդկությունը «կարող Է ակնկալել մեծ քանակությամբ նոր արտադրանքների, ԱԻ-ի տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնոլոգիական միջոցների հավելվածների հայտնվելը, որոնք կփոխեն մեր կենցաղը», հայտարարել Է ԻՍՀԿ-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարրին՝ մեկնաբանելով զեկուցի հրապարակումը:
ԻՍՀԿ-ն զբաղվում Է քաղաքականության, համագործակցության ամրապնդման, ինտելեկտուալ սեփականության բնագավառում ծառայությունների եւ տեղեկատվության տրամադրման հարցերով: Այն ՄԱԿ-ի համակարգի ինքնաֆինանսավորվող հաստատություն Է: ԻՍՀԿ-ի մեջ մտնում Է 191 պետություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am