Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արթուր Վանեցյանն անդրադարձել է ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցին  

Արթուր Վանեցյանն անդրադարձել է ազգային առաջնությունում լեգեոնականների թվի 
սահմանափակման հարցին

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքով, ֆեդերացիան պատրաստ է լինել բոլոր կարծիքները` ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցի շուրջ:

«Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիան կլսենք բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՖՖ նախագահը:

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է  Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման հետ կապված հարցը: Որոշ գլխավոր մարզիչներ դեմ են դրան, ոմանք կարծում են, թե պետք է սահմանափակում լինի:

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ հատուկ հանձնախումբ է ստեղծել այս հարցի ուսումնասիրման համար, որտեղ ընդգրկված են ազգային ակումբների ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am