Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակի՞ դասավանդվել դպրոցում...

Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակի՞ դասավանդվել դպրոցում...

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակի՞ դասավանդվել դպրոցում, թե ոչ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բոլոր առարկաների շուրջ կծավալվեն քննարկումներ, ծնողների կողմից կան բողոքներ: Այդ առարկաների մեջ է նաև շախմատը: Բոլոր առարկաների ծրագրերը փոխվելու են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ շախմատը հանվի դպրոցական առարկաների ցանկից մասնագետների բացակայության պատճառով՝ նախարարն ասաց. «Ես նման բան չասացի»:

Խոսելով ուսուցիչների որակի մասին՝ նախարարը նշեց, որ կստեղծվեն մեխանիզմներ, և ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները կմնան դպրոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am