Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Facebook-ի օրական լսարանը հասել Է 1,53 մլրդ մարդու


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն օր Facebook մտնող մարդկանց թիվը հասել Է 1,53 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Facebook ընկերության, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը, չորրորդ եռամսյակի եւ ամբողջ 2018 թվականի համար կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հունվարի 30-ին: Ինչպես հետեւում Է փաստաթղթերից, 2018 թվականի դեկտեմբերին առնվազն 1,53 մլրդ մարդ օրական թեկուզեւ մեկ անգամ մտել Է սոցցանց:

Այս ցուցանիշը տարվա ընթացքում աճել Է 9 տոկոսով: Ընդ որում՝ նրանց թիվը, ովքեր Facebook-ից օգտվում են ամսական ոչ պակաս, քան մեկ անգամ, գերազանցել Է 2,32 միլիարդը: Տարեկան աճը նույնպես կազմել Է 9 տոկոս: Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարհում ավելի քան 2,7 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտագործում Է իր ծառայություններց որեւԷ մեկը: Այդ ցուցակում, բացի Facebook-ից, ներառված են Instagram սոցցանցը, ինչպես նաեւ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համար նախատեսված Messenger եւ WhatsApp հավելվածները: Նրանք, ովքեր դա անում են օրական թեկուզեւ մեկ անգամ, ընկերության տվյալներով՝ ավելի քան 2 միլիարդ են: Facebook-ը նաեւ հայտնել Է, որ 2018 թվականի արդյունքներով զուտ շահույթը 1 բաժնետոմսի հաշվով հասել Է 7,57 դոլարի կամ միագումար 22,11 մլրդ դոլարի: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել Է 15,93 մլրդ դոլար: Ընդ որում՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակում շահույթը կազմել Է 6,88 մլրդ դոլար: Ինչպես նշել Է CNN հեռուստաալիքը, դա ռեկորդ Է ընկերության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ