Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին
10:21, 31 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում կայացավ Աշխարհի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով: Նույն խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը 12:0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն: Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը հունվարի 31-ին կմրցի Բելգիայի ընտրանու հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում