Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Չիկագոյում ռեկորդային ցածր ջերմաստիճան է

Չիկագոյում ռեկորդային ցածր ջերմաստիճան է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների տարածքի զգալի հատվածում ջերմաստիճանն աննախադեպ իջել է: Չիկագոյում հունվարի 30-ին գրանցվել է այդ շրջանում պատմության ընթացքում եղած ամենացածր ջերմաստիճանը՝ -33: Իրադրությունն ավելի է բարդանում քամու առկայության պարագայում, այն կարող է մի քանի րոպեի ընթացքում ցրտահարության հասցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ հյուսիսում շատ քաղաքներում փակվում են դպրոցները, թանգարաններն ու այլ հաստատություններ: Հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ դժվարությամբ:

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում -2 աստիճան է: Այստեղ շատ աշխատավայրերում թույլատրում են աշխատանքի գնալ  մինչև 3 ժամ ուշացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am