Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Կառավարության օպտիմալացման ծրագիրը հնարավոր է Ազգային ժողով ներկայացվի փետրվար ամսին. փոխվարչապետ

Կառավարության օպտիմալացման ծրագիրը հնարավոր է Ազգային ժողով ներկայացվի 
փետրվար ամսին. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը գործադիրը, հավանաբար, Ազգային ժողով կներկայացնի փետրվար ամսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Կարծում եմ, որ փետրվար ամսվա ընթացքում կներկայացվի ԱԺ։ Կոնսոլիդացիոն խնդիր է քննարկվում, կառավարության կազմի վերջնական տեսքը դեռ պարզ չէ»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը չբացառեց, որ  կլինի 12 նախարարություն:

Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքին՝ փոխվարչապետը նշեց, որ սփյուռքի հետ կապերն ավելի ինտեգրված են լինելու: Կառավարության ողջ կազմն աշխատելու է սփյուռքի հետ:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

 բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսների նախարարություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]