Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքից Վարդան Աթաբեկյանին

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքից Վարդան 
Աթաբեկյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին: ԱԺ-ում պատգամավորական տեղը թափուր էր մնացել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հունվարի 30-ին հրավիրված նիստում հայտարարեց, որ ստացվել է ԱԺ նախագահի գրությունը և կցված նաև արձանագրությունը՝ Վահագն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին: «Սա հիմք է ծառայում նույն ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Վարդան Նելսոնի Աթաբեկյանին տրամադրել պատգամավորական մանդատը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Մուկուչյանը:  

Արձանագրությունը ստորագրվեց ԿԸՀ վեց անդամների և նախագահ Մուկուչյանի կողմից:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները կայացել են 2018թ. դեկտեմբերի 9-ին: «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում 88 պատգամավոր ունի: Վահագն Գրիգորյանը, ով նախընտրեց աշխատել մասնավոր սեկտորում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 97-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am