Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետի հետ

Դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության 
պետի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետ Մերգեն Գուրդովի (Mergen Gurdow) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից փոխըմբռնման մթնոլորտում անցած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Թուրքմենստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, հյուպատոսական և միգրացիոն մարմինների հետ շփումներում երկու երկրների քաղաքացիների առջև ծառացող խնդիրների լուծման հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում նախատեսվող հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի այն հարցերին, որոնք վերաբերում են հյուպատոսական և միգրացիոն ոլորտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am