Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշոտ Զոհրաբյանը մեծ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման գործում. կոմպոզիտորը նշում է ծննդյան տարեդարձը

Աշոտ Զոհրաբյանը մեծ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման գործում.  
կոմպոզիտորը նշում է ծննդյան տարեդարձը

ԵՐԵՎԱՆ,  29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը, որի ստեղծագործությունները ճանաչված են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, հունվարի 29-ին տոնում է ծննդյան 74-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը և կոմպոզիտոր, երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շնորհավորեցին Զոհրաբյանին` նորանոր հաջողություններ մաղթելով նրան:

«Զոհրաբյանը մեծանուն կոմպոզիտոր է: Նա իմ լավ ընկերն է: Սրտանց շնորհավորում եմ  նրան իմ սերնդի երաժշտական հասարակայնության կողմից: Վստահ եմ, որ ինձ կմիանան իր ուսանողները, նրա դասերն առած երիտասարդ կոմպոզիտորներից շատերը»,-շեշտեց Մանսուրյանը և առողջություն, ստեղծագործական բեղմնավոր գործունեություն մաղթեց Զոհրաբյանին:

Արամ Սաթյանն ասաց, որ հասցրել է անձամբ շնորհավորել կոմպոզիտորին և պատրաստվում է այցելել նրան: «Նա մեր լավագույն կոմպոզիտորներից է: Մեծ ներդրում ունի ժամանակակից կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում: Զոհրաբյանին ցանկանում եմ ստեղծագործական վերելքներ ու հաջողություններ»,-նշեց Սաթյանը:

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին Երևանում: 1967-72 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1972-ից գործիքների և երաժշտության տեսություն, կոմպոզիցիա է դասավանդում Երևանի կոնսերվատորիայում (1980 թվականից՝ պրոֆեսոր): Դասավանդել է նաև Երևանի թիվ 2 երաժշտական ուսումնարանում: Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Թուրքիա, ԱՄՆ և այլուր: 2012 Զոհրաբյանն  արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am